Միայն բացառության կարգով թույլատրել ենք Ալեն Սիմոնյանի օդանավի թռիչքը. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պարզաբանել է հայկական օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքը փակելու պատճառը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի համար անընդունելի է, որ Հայաստանում մեծարում են 1920–ականներին թուրքերիմ եւ ադրբեջանցիներին սպանողներին եւ հուշարձան տեղադրում։ Նա սպառնացել է, որ եթե նման բաները շարունակվեն, բացի օդային սահմանները փակելուց, այլ միջոցներ էլ կձեռնարկվեն Հայաստանի դեմ։
«Միայն բացառության կարգով թույլատրել ենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օդանավի թռիչքը, քանի որ նա պետք է Սեւծովյան տնտեսական համագործակցության միջոցառմանը մասնակցի։ Եթե Հայաստանը նման կերպ շարունակի, հուշարձանը չհանի, ապա լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկելու»,–ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ օրեր առաջ Երեւանում բացվել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձան։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...