Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 49-րդ տեղում է

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2023թ․ ինդեքսը:

 

Ըստ զեկույցի՝ իրավիճակը չափազանց վատ է 31 երկրում, բարդ՝ 42-ում, խնդրահարույց՝ 55-ում, իսկ լավ կամ բավականին լավ վիճակը պահպանվում է 52 երկրում։

 

Հայաստանն ինդեքսում բարելավել է դիրքերն ու հայտնվել 49-րդ հորիզոնականում՝ դասվելով «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքում։  Նախորդ տարի ՀՀ-ն 51-րդ հորիզոնականում էր։

 

Հավելենք`  հարևան երկրներից Վրաստանը 77-րդ տեղում է, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը՝ 151-րդ, Իրանը՝ 177-րդ:

 

Քաղաքականություն