
Կիևը կապ չունի Կրեմլի վրա ԱԹՍ-ների հարվածների հետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը կապ չունի մայիսի 3-ի գիշերը Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների հետ։
Նա նման հայտարարություն է արել Հելսինկիում հյուսիսային Եվրոպայի երկրների ղեկավարների հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում, գրում է «Ուկրաինսկա պրավդան»։
Զելենսկին ենթադրել է, որ հարձակումը կարող էր կազմակերպված լինել ռուսական կողմից՝ «հասարակությանը մոտիվացնելու» և Ուկրաինային «որոշ հանցագործությունների մեջ» մեղադրելու համար։
«Նա պետք է ինչ-որ կտրուկ բան անի՝ կա՛մ «մահափորձեր», կա՛մ անօդաչու թռչող սարքեր...»:
Ըստ Զելենսկու` ռուսական կողմն ամեն օր որոշակի քայլերով հանդես կգա։
«Ամեն ինչ ավելի հեշտ է լուծվում՝ պետք չէ որևէ մեկին վախեցնել, պետք չէ զենք կիրառել, պետք է դուրս գալ մեր տարածքից»,- ամփոփել է Ուկրաինայի նախագահը։