ՀՀ քաղավիացիայի կոմիտեն թուրքական կողմից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել

ՀՀ քաղավիացիայի  կոմիտեն թուրքական կողմից պաշտոնական հաղորդագրություն օդային տարածքի փակման մասին չի ստացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից։

 

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

 

Հիշեցնենք, որ FlyONE Armenia-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մայիսի 2-ին FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան- Փարիզ- Երևան ուղղությամբ չվերթը:

Քաղաքականություն