Հեղուկ գազի շուկայում մրցակցային իրավախախտումներ չեն հայտնաբերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) դիտարկել է հեղուկ գազի շուկայի գնային փոփոխությունները և մրցակցային իրավախախտումներ չի հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
Ավելին` հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ շուկան խիստ մրցակցային է։
«Խոշոր տնտեսվարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսվարող սուբյեկտ։