Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհել է. Էդմոն Մարուքյան
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհել է, որ Հայաստանը ջնջել է Ադրբեջանի առաջարկած փաստաթղթում «անջատողականության դատապարտում» ձեւակերպումը։Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Մինչդեռ նա չասաց, որ «անջատողականություն» բառը միջազգային իրավական տերմին չէ և չունի սահմանված միջազգային իրավական սահմանում, թե ինչ պետք է հասկանալ դրա տակ։ Նա չասաց, որ Հայաստանը բացատրություն և պարզաբանում է խնդրել, թե ինչ է նշանակելու այդ դրույթի կիրառումը կամ առկայությունը հետագայում։
Հակառակ դեպքում, ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը կարող է ծանրաբեռնվել բազմակի մեկնաբանություններ ունեցող ձեւակերպումներով, ապա անվերջ պնդել, որ կողմերի մեկնաբանությամբ պայմանավորվածությունը խախտվել է»,- գրել է Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...