Ծանոթությունների Tinder ծառայությունը հեռանում է Ռուսաստանից
Match Group ընկերությունը, որին պատկանում են մի շարք առցանց ծանոթությունների ծառայություններ, այդ թվում՝ Tinder-ը, մինչև հունիսի 30-ը կավարտի իր գործունեությունը Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը։
«Մեր ապրանքանիշերը քայլեր են ձեռնարկում սահմանափակելու իրենց ծառայությունների հասանելիությունը Ռուսաստանում և կհեռանան ռուսական շուկայից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը»,- նշված է զեկույցում։
Match Group-ը ամերիկյան ինտերնետային և տեխնոլոգիական ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում: Այն տիրապետում և ղեկավարում է առցանց ծանոթությունների հանրաճանաչ ծառայությունների ամենամեծ պորտֆելը, ներառյալ Tinder, Match.com, Meetic, Ok Cupid, Hinge, Plenty Of Fish, Our Time և այլն:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...