ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գառնիկ Դանիելյանը` Լարսում առաջացած խնդիրների, հեղուկ գազի դիֆիցիտի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ-ում անդրադարձել է ավտոմեքենա ներկրող ընկերությունների համար ստեղծվող արհեստական խոչընդոտներին, ՌԴ գյուղմթերք արտահանող հայկական բեռնատարների խնդիրներին, հեղուկ գազի թանկացման և դեֆիցիտի պատճառներին։
«Մեկ շաբաթ է, ինչ անցակետի չորս ռենտգեն սարքավորումներից երկուսը չի աշխատում, հարց է առաջանում, եթե խնդիրը տեխնիկական է, ինչու այդ նույն տեխնիկական խնդիրները չեն վերաբերվում վրացական բեռնատարներին: Իմ տեղեկություններով` այս պահին մոտ 2000 բեռնատար սպասում է իրենց հերթին:
Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրներով է պայմանավորված նաև շուկայում հեղուկ գազի արհեստական դիֆիցիտը, ինչի արդյունքում էլ վերջին օրերին հեղուկ գազի արժեքը 110 դրամից հասել է 200-220 դրամի»:
Նա, դիմելով պատկան մարմիններին նշեց, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկական բեռնատարները անխոչընդոտ ներմուծեն հեղուկ գազ` վերահսկելով և կանխելով գազի դիֆիցիտը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։Ինչպես հաղորդում է...