Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է. ո՞րն է պատճառը. ԶԼՄ
Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում հեղուկ գազ գրեթե չկա: Aysor.am-ը զրուցել է LPG Energy գազալցակայանի տնօրեն Ժիրայր Յափանեչյանի հետ, որը նշել է` ստեղծված իրավիճակի մեղավորը ներկրողները չեն, խնդիրը սահմանային անցակետերում է:
«Հայաստանից գնացող բոլոր մեքենաների համար խնդիրներ են առաջանում: Ոչ թե հայկական մեքենաների, այլ ՀՀ-ից գնացող, ինչպես նաև Հայաստան եկողների: Մենք առաջ Վրաստանն անցնում էինք 1-2 օրում, բացառությամբ այն դեպքերի, երբ ձյուն էր գալիս, հալոցքներ էին լինում: Այդպես է եղել արդեն 30 տարի: Այդ նույն ժամանակահատվածում էլ, կամ ավելի շուտ նույնիսկ, հետ էին գալիս մեր մեքենաները: Իսկ հիմա մեքենաները Հայաստանից դուրս են գալիս և Ռուսաստան են մտնում մոտավորապես 12-15 օրվա ընթացքում: Հենց դրա համար էլ առաջանում է ցանկացած տեսակի ապրանքի ճգնաժամ», - ասել է Յափանեչյանը։
Նրա խոսով՝ եթե Հայստանի բոլոր լցակայանների պահեստային տարածքները լցված լինեն՝ գազը կբավականացնի ընդամենը 7 օր:
«Ըստ երևույթին՝ անցակետերն են սկսել ավելի դանդաղ աշխատել: Եթե նախկինում դրանք օրական կարող է բաց թողնեին մոտ 250 մեքենա, հիմա 20-25 մեքենա են ստուգում ու բաց թողնում»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը պայմանավորվածություն են ձեռք բերել
ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտն...
Ադրբեջանցիները կրկին կրակել են խաղաղ բնակիչների ուղղությամբ
Մայիսի 5-ին ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տար...
Դասղեկը երեխային հոգեկան հիվանդ է անվանել, հղի մորը քաշքշել են․ «Առավոտ»
Ապրիլի 20-ին բաժին է հրավիրվել Գեղադիր գյուղի բնակչուհի Լ. Հ-ն, որը հաղորդում էր տվել, թե ապրիլի 19-ին որդուն՝ Ս. Վ.-ին,...
Արցախի ողջ բնակչության անունից պահանջագիր է հրապարակվել
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, Արցախի ողջ բնակչության անունից, հանրային change.org հարթակում պահանջագիր է հրապարակե...