Առողջապահության նախարարությունը` կորոնավիրուսի հետևանքով մահերի՝ Մամիջանյանի կողմից նշված թվին

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ COVID-19 համարավարակով պայմանավորված` մահվան դեպքերի վիճակագրությունն արտացոլում է իրական պատկերը:

 

Նշվում է, որ համավարակի բռնկումից ի վեր, պարբերաբար (համաճարակաբանական իրավիճակից ելնելով), հրապարակվել են ոչ միայն մահվան, այլև` հիվանդության հետ կապված բոլոր ցուցանիշները:

 

Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մոտավորապես 8700 մահացություն է եղել, ինչը եթե համեմատվի հարևան երկրների ցուցանիշների հետ՝ որոշների համեմատ Հայաստանում կրկնակի քիչ են եղել մահացությունները ու դա այն դեպքում, երբ մի կողմից Հայաստանը դիմակայում էր համավարակի մարտահրավերին, մյուս կողմից՝ պատերազմին:

 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ  «Պատիվ ունեմ» խմակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, թե նախարարի ներկայացրած թիվը ամենևին չի համապատասխանում իրականությանը։

 

«Մենք ունեցանք համավարակի սխալ կառավարում, որի հետևանքով ունեցել ենք, եթե չեմ սխալվում, 10 հազար մահ։ Անահիտ Ավանեսյանը այս ամբիոնից կորոնավիրուսի մահերի թիվն է խաբում»,- աել էր  Մամիջանյանը

Քաղաքականություն