«Ադրբեջանցիները պահանջել են Ստեփանակերտին «Խանքենդի» ասենք»․ Մեծ Շենի ղեկավար
Դեղորայքը սպառված է, ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ գտնվող Մեծ Շեն գյուղում մնացել է երկու օրվա սնունդ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը։
Հարցին, թե խաղաղապահները կամ Կարմիր խաչը իրենց որևէ օգնություն ցուցաբերե՞լ են, պատասխանել է․ «Իրենք մտնում դուրս են գալիս, բայց էդ մեզ օգուտ չի»։
Թեև այս պահին համայնքում լուրջ առողջական խնդիր ունեցողներ չկան, բայց Սարգսյանը մտահոգվեց, ասելով, որ երկու օր է դեղորայք չունեն, և շուտով ի հայտ կգան խնդիրներն ու իրավիճակը կբարդանա։
Մեծ Շենի ղեկավարը այն մարդկանց թվում է եղել, որոնք երկու օր առաջ անցել են ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետով, իր հետ գյուղից ևս մեկ բնակիչ է եղել։
Սարգսյանի խոսքով, ադրբեջանցիները տեղում մի քանի պահանջներ են ներկայացրել, դրանցից մեկը Ստեփանակերտին «Խանքենդի» ասելն էր, սակայն ոչ ոք այդ պահանջը չի կատարել։
«Հիմնականում անձնագրերն ու ավտոմեքենաների բեռնախցիկներն էին ստուգում»,- մանրամասնել է Սարգսյանը։
Ադրբեջանցիների կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մասին համայնքի ղեկավարը նշել է, որ ագրեսիվ պահվածք որպես այդպիսին չեն ցուցաբերել․ «Իրենց դա ձեռնտու չէ, իրենք հիմա փորձում են քաղաքավարի, քաղաքակիրթ ձևանալ, բայց մենք իրենց ճանաչում ենք հազարամյակներով, իրենք էդ մոտեցումը չունեն»,-մատնանշել է Մեծ Շենի ղեկավարը։
«Ադրբեջանցիներն իրենց արդեն համարում են լիակատար տերերը, մենք էլ ոնց որ հյուրը գա, մտնի տուն»,- եզրափակել է Սամվել Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, լիակատար շրջափակման մեջ թողնելով Շուշիի շրջանի՝ Լիսագոր, Մեծ Շեն, Եղցահող և Հին Շեն գյուղերը։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...