ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք Արցախի իշխանություններից պահանջելու ենք ռուսներին հանել ջրի երես․ Արթուր Օսիպյան
ՄԱԿ-ը չի արձագանքում մեր կոչերին, որովհետեւ մենք երբեք դեռ չենք ասել, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարել: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում հայտարարել է Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը:
«Արցախի իշխանությունները միշտ շնորհակալություն են ասել ռուս խաղաղապահներին, այն դեպքում, երբ մենք Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ ենք կորցրել, զոհեր ենք ունեցել, այլ տարածքային զիջումներ ենք ունեցել: Արցախի իշխանության մեղքը հենց այն է, որ երբեք գոնե մեկ անգամ չի հայտնել միջազգային հանրությանը, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում:
Երբ մենք ռուսին ստիպենք անել երկու բան՝ կամ բացել միջանցքը, կամ հայտարարել, որ ինքն ի վիճակի չէ դա անել, սա արդեն լուծում է լինելու: Այդ դեպքում միջազգային հանրությունից եւ ՄԱԿ-ից ռեալ հիմքեր ունենք պահանջելու, որ իրենց կատարեն իրենց պարտականությունը: Բայց մենք մինչեւ հիմա ասում են՝ «շնորհակալություն Ռուսաստան», այն դեպքում, երբ ռուսը մեզ ծախում է բնականաբար, միջազգային հանրությունը մեզ այն աչքով է նայելու, ինչ աչքով հիմա է նայում, այսինքն մատը մատին չի տալու: Մենք Արցախի իշխանություններից պահանջելու ենք ռուսներին հանել ջրի երես՝ կամ-կամ»,-ընդգծել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...