«Հազարավոր գյուղացիներ չեն կարողանում վաճառել իրենց խնձորն ու կարտոֆիլը». Նորիկյան

Հազարավոր գյուղացիներ չեն կարողանում վաճառել հազարավոր տոննաներով իրենց խնձորն ու կարտոֆիլը։  Այս մասին գրում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը. 


«Արտահանման գործընթացում տարբեր բարդությունների պատճառով հազարավոր մարդիկ կրում են ահռելի նյութական վնասներ։ 


Ակնհայտ է, որ տարիներ շարունակ արտահանման ոլորտում գոյություն ունեցող այս հիմնախնդիրը չի լուծվում, երբ պարբերաբար Լարսի ճանապարհն է փակվում, երբ զանազան այլ խոչընդոտներ են ստեղծում արտահանման համար։ 


Իրավասու մարմիններն ունե՞ն որևէ պատճառաբանված հիմնավորում, թե ի՞նչ է տեղի ունենում այս ոլորտում, ինչո՞ւ պետք է առանց այդ էլ ծանր պայմաններում գտնվող գյուղացիները հայտնվեն այսպիսի բարդ իրավիճակում․․․»:

Քաղաքականություն