Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինայի համար նոր զենք գնել
Մեծ Բրիտանիան մտադիր է ձեռք բերել ու Ուկրաինային փոխանցել հեռահար հրթիռներ, գրում է Defense24-ը։
«Ուկրաինայի համար նրանք նախատեսում են գնել 100-ից 300 կմ հեռահարությամբ հրթիռներ, որոնք կարող են արձակվել ցամաքից, ջրից կամ օդից»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում թվարկված են դրանց ներկայացվող հիմնական պահանջները՝ գաղտնալսման ցածր հավանականություն, էլեկտրոնային պատերազմին դիմակայող նավիգացիոն համակարգ և այլն։
«Զենքի և սարքավորումների համար միջոցները կվերցվեն Ուկրաինային աջակցության միջազգային հիմնադրամից, որը ձևավորվել է Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի և Լիտվայի ներդրումներից: Մասնակիցների հայտերը բաց են մինչև մայիսի 4-ը», – ասվում է հոդվածում:
Արևմտյան քաղաքական գործիչները անընդհատ խոսում են այն մասին, թե ինչպես պետք է Ուկրաինան հաղթի Ռուսաստանին մարտի դաշտում, և գնալով ավելի շատ զենք են մատակարարւմ Կիևի ռեժիմին: Կրեմլը պատասխանել է, որ ռազմական օգնությունը հիմնովին ոչինչ չի լուծի, այլ միայն կերկարացնի ուկրաինացի ժողովրդի տառապանքը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...