Սուդանում գտնվող ՀՀ յոթ քաղաքացի կժամանեն Հայաստան
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Սուդանում գտնվող Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում։ Նրանք կժամանեն Հայաստան։ Այս մասին հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Սուդանում իշխանության համար սաստիկ մարտեր են ընթանում երկու զինված կողմերի՝ երկրի դե ֆակտո ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուհրանի, ով ղեկավարում է երկրի զինված ուժերը և նրա տեղակալ, գեներալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև, ով ղեկավարում է Արագ աջակցության ուժերը (Rapid Support Forces (RSF)։
Նախկինում դաշնակից երկու կողմերը 2021 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում գրավել էին իշխանությունը։ Սակայն նրանց միջև
հետագայում տարաձայնություններ էին առաջացել՝ կապված զինված ուժերում RSF-ի ներգրավման հետ։
Վերջին օրերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 185 մարդ, վիրավորվել 1800-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...