Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ թուրքական էլիտար շենքերից մեկում

Իզմիրի արևմտյան Ենիկալե շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել շքեղ բնակելի համալիրում, հայտնում է CNN Türk-ը։ Առողջապահության նախարարությունը հայտնել է յոթ տուժածի մասին։ Արտակարգ դեպքի վայր է ժամանել…

Իզմիրի արևմտյան Ենիկալե շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել շքեղ բնակելի համալիրում, հայտնում է CNN Türk-ը։ Առողջապահության նախարարությունը հայտնել է յոթ տուժածի մասին։ 

Արտակարգ դեպքի վայր է ժամանել Իզմիրի նահանգապետ Սելիմ Կյոսգերը և հայտնել, որ շենքի բոլոր բնակիչները տարհանվել են։ Նա նաև պարզաբանել է, որ կրակի այլ շենքեր տարածման վտանգ չկա։ 

Թուրքիայի Առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոջան թվիթերյան իր միկրոբլոգում գրել է հրդեհի հետևանքով վիրավորված յոթ մարդու մասին։ Նրանցից 6-ը, նրա խոսքով, ենթարկվել են ծխահարման, մեկ հոգու մոտ ոտքի վնասվածք է։ 

Հրդեհը մարելու համար ներգրավվել են Անկարայից և Այդընից անտառների պաշտպանության բրիգադներ և ուղղաթիռներ։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։ Իզմիրի քաղաքապետ Թունջ Սոյերը մանրամասնել է, որ հրդեհի մարման գործընթացը բարդանում է շենքի փայտե երեսպատման պատճառով։ 

Հրատարակության տվյալներով՝ այրվող շենքում ժամանակ առ ժամանակ  պայթյունների ձայներ են լսվում, մոտակա տների բնակիչները լքում են իրենց տները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250