Նախիջևանիկում թշնամին կրակ է բացել տրակտորով աշխատող քաղաքացու ուղղությամբ
Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը
«Բելառուս 82» մակնիշի տրակտորով, նշված տարածքում գտնվող նռան այգում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ։ Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...