«Մենք պատրաստ ենք հարձակման». Ուկրաինայի ՊՆ ղեկավարը սպասում է որոշմանը
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովն ուրբաթ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հակահարձակման, զորքերը սպասում են հրամանատարության որոշմանը։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հակահարձակման նախապատրաստությունը մոտենում է ավարտին, բացի զենք ստանալուց, մեր զինծառայողները պետք է կարողանան օգտագործել ռազմական տեխնիկան։ Մենք ստացել ենք բավականին ժամանակակից զենքեր՝ Leopard-2, Challenger և Abrams տանկեր, բայց կարծում եմ, որ Abrams-ներն այս հակահարձակմանը ժամանակին պատրաստ չեն լինի: Սարքավորումը մասամբ առաքվել են։ Ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք հարձակման»,- ասել է Ռեզնիկովը ճեպազրույցում։
Նա հավելել է, որ ուկրաինական զորքերը սպասում են միայն հրամանատարության որոշմանը։
«Մենք պատրաստ ենք՝ հենց որ լինի Աստծո կամքը, եղանակը թույլ տա, և լինի հրամանատարության որոշումը»,- շեշտել է ՊՆ ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդը ՀՀ ինքնիշխան տարածքում է գտնվում` 139 կմ/ք մակերեսով. ԳՇ պետ
Ինչպես հաղորդել էինք, Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան այցելել է Ջերմուկ։ ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը նախարարին է...
ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՀՀ ՊՆ
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել
Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Սոթքի ուղղությ...
10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է. ՀՀ ՊՆ
Ժամը 10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվա...