Հակարիի կամրջի փակելու հետեւանքով Լիսագորի համայնքապետը և ևս 6 բնակիչ մնացել են Գորիսում
Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի փակելու հետեւանքով Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը եւ եւս 6 բնակիչ մնացել են Գորիսում եւ չեն կարողանում վերադառնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նասիբյանը:
«Այս պահին մեր գյուղում սննդի եւ դեղորայքի կարիք չկա։ Մարդիկ օգտագործում են պահեստավորած սնունդը, կարծում եմ՝ մոտ քսան օր կբավականացնի՝ կախված այն բանից, թե ինչպես կօգտագործենք եւ հետագա իրադարձություններն ինչպես կզարգանան»,- ասել է Նասիբյանը։
Նասիբյանի խոսքով՝ գյուղում մշտական դեղորայքի կարիք ունեցող ծերեր չկան, սակայն կան երեք նորածիններ, որոնք մանկական կերի խնդիր ունեն․
«Դիմել ենք Կարմիր խաչին, որ սնունդ հասցնեն, ինձ թվում է՝ շուտով պատասխանը կստանանք»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն եւ Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...