
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Եռաբլուր

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմներում զոհված հայ զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Կատրին Կոլոննան Հայաստան է ժամանել ապրիլի 27-ին։ Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակներում, մինչ այդ էլ Ադրբեջանում էր։ Այցն ավարտվելու է ապրիլի 29-ին` Թբիլիսիում։