
«Արցախի երիտասարդները ստորագրահավաք են նախաձեռնել». Աբրահամյան

Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել և կից գրել .
«Այսօր վաղ առավոտից Արցախի երիտասարդները նախաձեռնել են ստորագրահավաք՝ պահանջելով դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությանը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։
Պահանջների հասցեատերերն են.
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների ղեկավարները։
- ՀՀ վարչապետը՝ որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության ղեկավար։
Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ցուցաբերել ակտիվություն և միանալ երիտասարդների նախաձեռնությանը՝ դրանով իսկ հաստատելով որ Արցախցին երբեք չի հանձնվելու և պայքարելու է իր անկախ ապրելու իրավունքի համար։
Ստորագրման համար նախատեսված վրանները գտնվում են Ստեփանակերտ քաղաքի տարբեր հատվածներում և կարող եք մոտիկանալ Ձեզ առավել հարմար վայրում գտնվողին»: