ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս հայտնի բլոգերի առանձնատանը խուզարկություն է կատարվել․ հարուցվել է քրեական գործ
Բլոգեր Ելենա Բլինովսկայայի մերձմոսկովյան Իստրայում գտնվող առանձնատանը խուզարկությունների բացառիկ կադրեր են հայտնվել՝ 918 մլն ռուբլու չափով հարկերից խուսափելու գործով։ Գրում է iz.ru-ն։
Տեսանյութում բլոգերի առանձնատունն է։ Բակում կա խաղահրապարակ, երկու մեքենա և բատուտ։
Ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ Բլինովսկայային ձերբակալել են իրավապահները, երբ նա փորձել է հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը։ Հարուցվել է քրեական գործ։
Բլոգերը կասկածվում է «Անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, առանձնապես խոշոր չափերով փողերի օրինականացման մեջ»։
Ըստ քննիչների՝ պատճառը եղել է «բիզնեսի բաժանման» խարդախ սխեման, որի օգնությամբ նա սոցիալական ցանցերում տեղեկատվական դասընթացներ է վաճառել։
Ավելի վաղ՝ մարտի 22-ին, «Известия»-ին տված հարցազրույցում բլոգերը պնդել էր, որ ինքը խարդախ սխեմաներ չի օգտագործել։ Հարցին, թե ստուգումներ կա՞ն, Բլինովսկայան պատասխանել է, որ մոտ մեկ տարի ստուգում են բոլոր բլոգերներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ադրբեջանը փակել Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքում միջոցառում է անցկացվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի
Մեծ Բրիտանիայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ միջոցառում է անցկացրել։ Միջոցառում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատում զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են Փաշինյանի հետ․ ի՞նչ է հայտնի
Ազատ գյուղի կացարանում 3 ամիս առաջ զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ տրամադր...