ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում Ադրբեջանցիների ամբոխը ծեծելով սպանել է ռուս տղամարդուն
Ռուսաստանի Սարատով քաղաքում արբեջանցի միգրանտների ամբոխը կացիններով հարձակվել է երեք ռուս տղամարդու վրա՝ նրանցից մեկը մահացել է, երկուսը գլխի վնասվածք են ստացել։ Հարձակումը տեղի է ունեցել մարտի վերջին. որոշ աղբյուրների համաձայն՝ կոնֆլիկտի պատճառը եղել է ռուսների դիտողությունը՝ անցնող մեքենայի ուղղությամբ, որում եղած ադրբեջանցիները հարբած են եղել, փոխանցում է Readovka տելեգրամի ալիքը։ Նշվում է, որ հարձակմանը մասնակցել է 11 ադրբեջանցի։
Մահացած տղամարդը այրի էր, նա միայնակ էր մեծացնում իր փոքրիկ աղջկա: Տատիկն ու պապիկը, ում մոտ մնացել է աղջիկը, չեն կարողանում վճարել իրավապաշտպանի ծառայությունների համար, ուստի որոշել են այս պատմությունը հանրայնացնել։
Նշվում է, որ սկզբում բոլոր միգրանտներին բերման են ենթարկել և տարել մեկ բաժին, սակայն երկուսին հաջողվել է նույն գիշերն անհետանալ քաղաքից, ենթադրաբար՝ հայր ու որդի են։ Եվս մեկին մեկուսացրել են, իսկ ութին ազատ են արձակել։ Հարազատները ասել են, որ գործը ձգձգվում է, իսկ մեղավորները մեկ ամիս անց պատասխանատվության չեն ենթարկվում, քանի որ ինչ-որ մեկը կողքիցխառնվում է. «Նրանք ուզում էին վախեցնել մահացածի մորը»։
Հարուցվել է քրեական գործ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հոդվածով, միգրանտների համար առավելագույն ժամկետը մինչև 15 տարի ազատազրկում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանի հյուսիսում սպանել են Աբբաս Ալի Սոլեյմանին
Այսօր Իրանի հյուսիսում գտնվող Մազանդերան նահանգում սպանվել է Իրանի Փորձագետների խորհրդի անդամ Աբբաս Ալի Սոլեյմանը (Իրանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարք է ընկել նավթի «ցիստեռնի» վրա
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվում: Նշվում է, որ անօդաչու թռչող սարք է ընկել Թաման նավահանգստում գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիվերսանտները խողովակաշարով փորձել են փախչել դեպքի վայրից․ ՌԴ
Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանում երկու օրվա ընթացքում երկրորդ հրդեհն է տեղի ունեցել Հաղորդվում է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար նախատեսված վրանային ճամբարում
Թուրքիայի Ադիյաման քաղաքում երկրաշարժից տուժածների համար նախատեսված վրանային ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությո...