Դպրոցներում կնշանակվեն զենք պահելու համար պատասխանատու անձինք

Հաստատվել է ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու լրացված կարգը: ՀՀ կառավարության որոշմամբ դպրոցներում կնշանակվեն զենք պահելու համար պատասխանատու անձինք (ենթադրաբար՝ նախնական զինվորական պատրաստության ուսուցիչը կամ տնօրենը, - խմբ.)։
 

Կարգում նշվում է, որ ուսումնական զենք է համարվում այն սարքը կամ առարկան, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել աշխատունակ և կրակելու համար պիտանի։

Ուսումնական զենքի անհրաժեշտ քանակության հաշվառումը, ըստ կարգի, կկատարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հայտ կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարություն։

ՊՆ-ն էլ իր հերթին զենք կտրամադրի` ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժանմունքներից։
 

 

Քաղաքականություն