Կտուգանվեք, եթե Իտալիայի այս հատվածում երկար սելֆի անեք

Պորտոֆինո հանգստավայրը 275 եվրոյով տուգանելու է զբոսաշրջիկներին չափազանց երկար սելֆի անելու փորձերի համար։ Քաղաքի երկու գեղատեսիլ վայրերը հայտնվել են սահմանափակումների ցանկում։ Ինչպես հայտնում է Forbes-ը, այս եղանակով սեզոնին ակնկալում են պայքարել հետիոտների խցանումների դեմ։  

 

Հանգստավայրում ապրում է մոտ 500 մարդ, սակայն ամռանը այնտեղ են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ, այդ թվում՝ հայտնի մարդիկ։

Տուգանք հնարավոր է ստանալ «առանց սպասման գոտում»՝ սրանք այն վայրերն են, որտեղ հետիոտնային խմբերը հանդիպում են զբոսաշրջային նավի ուղեւորների հետ: Այնտեղ պարապ մարդկանց բազմությունը խանգարում է հետիոտներին եւ արտակարգ ծառայություններին։ Սահմանափակումները կգործեն ողջ ամառ՝ առավոտից մինչեւ 18:00-ն։

Քաղաքականություն