Էրդողանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։
«Ղարաբաղը Ադրբեջան է»։ Մենք խոսում ենք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին, և այստեղ այլ իմաստներ բերելը չի նպաստի գործընթացի ներդրմանը»,- ասել է Քալընը։
Նա նշել է, որ պետք է լուրջ վերաբերվել Ստեփանակերտում և նրա շրջակայքում ապրող հայերին Ադրբեջանի կողմից տրված բազմաթիվ «երաշխիքներին»:
«Ադրբեջանն առաջարկել է նրանց կյանքի և ունեցվածքի «անվտանգության մոդելը», որը մենք համարում ենք խաղաղ գործընթացի հիմնական հենասյուներից մեկը», - ասել է Էրդողանի մամուլի քարտուղարը։
Քալընը նաև հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը մեծ տնտեսական «օգուտներ» կբերի Երևանին և կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:
Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։ Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, տեղեկացրել էր Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...