
Փարաքարի համայնքապետը բյուլետենի մեջ է. ի՞նչ է պատահել գիշերային ակումբում. ԶԼՄ

Ըստ չհաստատված լուրերի՝ Դավիթ Մինասյանը և Գոռ անունով ևս մեկ անձ, ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել ակումբի ապակիները և այլն: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Լրատվամիջոցը կապ է հաստատել Փարաքարի փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանի հետ, որն ասել է` Գոռ անունով անձն իր հետ որևէ առնչություն չունի, իսկ տեղի ունեցած միջադեպի մասին հարցերին չի ցանկացել պատասխանել.
«Ես հերքել եմ ֆեյսբուքյան իմ էջում. դեպքի վերաբերյալ տեղեկատվության մեջ նշված Գոռ անունով անձը ես չեմ։ Միջադեպից չեմ կարող հայտարարություն անել։ Համայնքի ղեկավարը ինքն իր կողմից կանի»,- ասել է նա։
«Հարցին՝ այժմ համայնքի ղեկավարը կատարո՞ւմ է իր պարտականությունները, և որքանո՞վ են հավաստի այն հրապարակումները, որ նրան իրավապահները փնտրում են, Սարիբեկյանն ասաց. «Այս պահին համայնքապետի պարտականությունները ես եմ կատարում, քանի որ Դավիթ Մինասյանը մեկ շաբաթ առաջ վիրահատվել է և բյուլետենի մեջ է, տանը»: