Հասարակություն

Բրիտանիան Սուդանից կտարհանի բրիտանացիներին

Բրիտանիան Սուդանից կտարհանի բրիտանացիներին

Օգտվելով 72 ժամով հայտարարված հրադադարի հնարավորությունից` մի շարք երկրներ Սուդանից ցանկանում են տարհանել իրենց քաղաքացիներին։
 

Լոնդոնը հայտարարել է, որ Բրիտանիայի քաղաքացիների տարհանումը կազմակերպվում է Սուդանի մայրաքաղաք Խարտումից դուրս գտնվող օդանավակայանից: Առաջնահերթությունը տրվում է երեխաներին, կանանց, ծերերին ու առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։
 

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել, որտեղ Կիպրոսի ավիաբազայից ռազմական օդանավով զինվորականներ են մեկնում Սուդան Բրիտանիայի քաղաքացիների տարհանումը ապահովելու համար։
 

Սուդանում մոտավորապես 4 հազար Բրիտանիայի քաղաքացի կա։ Անցած շաբաթ օրը զինվորականների օգնությամբ դուրս էին բերվել դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները։ Կառավարությունը քննադատվել էր Սուդանում մնացած բիտանացիներին պատշաճ օգնություն չցուցաբերելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250