Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ. Արցախի պետնախարար
Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքներ: Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չլինելու մասին հայտարարվել է բազմիցս ու շատերի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից 2023թ. փետրվարի 28-ին Բաքվում:
Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ, որին հետևելու խստագույն անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են հրադադարի հիմնական երաշխավոր ՌԴ-ն, հավաքական Արևմուտքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները, փաստաթուղթ, որը հիմք են ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Արցախի Հանրապետության ժողովուրդն իրավունք ունի ակնկալելու, պահանջելու հիշյալ դերակատարներից՝ հնչեցնելու հստակ գնահատականներ, ձեռնարկելու գործնական քայլեր և սպասում է դրանց: Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը՝ չբացառելով այդ նպատակին հասնելու ոչ մի միջոց:
Ողջամտորեն ակնկալում ենք, որ հայրենիքից բռնությամբ զրկվելուն կամ բռնի հպատակեցվելուն հակադիր մեր վճռականությունն ու սեփական իրավունքների համար մեր արդար պայքարն ի վերջո կստանան միջազգային պատշաճ աջակցություն»,- գրել է Ներսիսյանը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմն փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման խնդրով դիմում է Ռուսաստանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ան...
Այսօր ցեղասպանության վտանգի առջև են կանգնած Արցախում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ
Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղ...
Ոսկանյանը՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի, Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների մասին
«Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների, իբր,...
Պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, սեփական հայրենիքից կամավոր հրաժարվելը՝ այլ․ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ...