Պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, սեփական հայրենիքից կամավոր հրաժարվելը՝ այլ․ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքում գրում է․
«Ժողովրդի համար ամենասարսափելի փորձություններից մեկը պատմական հայրենիքի կորուստն է։ Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել։ Բայց պատերազմում պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, իսկ սեփական հայրենիքից կամավոր ու գիտակցված հրաժարվելը, հայրենիքի կամավոր հանձնումը բոլորովին այլ է։ Հրեաները պայքարից հետո կորցրեցին իրենց հայրենիքը, բայց երբեք չհրաժարվեցին նրանից, երբեք գործարքի չգնացին իրենց խղճի հետ՝ անգամ աշխարհով մեկ սփռված լինելով և այն վերադարձնելու իրական հնարավորություն չունենալով։ Եվ նրանք ստացան այդ հնարավորությունը։ Մենք էլ բազմիցս կորցրել մեր հայրենիքը, նրա տարբեր մասերը, բայց մեկ անգամ չէ, որ վերադարձանք ու ազատագրեցինք այն։ Բայց այն ժողովուրդը, ով գիտակցաբար և կամովին հրաժարվում է իր հայրենիքը, երբեք այն հետ չի ստանա, երբեք։ Մենք ունենք Արցախ/ը փրկելու հնարավորություն, և պետք չէ վախենալ թշնամու ուժից, նրա նյութական ու քանակական հզորությունից։ Ոչ թե սա չէ ամենավտանգավորը, այլ՝ հայրենասիրության ինքնասպանությունը, հատկապես գիտակցվածը»։
Նմանատիպ հոդվածներ
Ոսկանյանը՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի, Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների մասին
«Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների, իբր,...
Արցախը շրջափակման մեջ է արդեն 132 օր. ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել հայությունը
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,130 քաղաքացի զրկվել է վիրահատ...
Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ. Արցախի պետնախարար
Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միա...
Այսօր ցեղասպանության վտանգի առջև են կանգնած Արցախում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ
Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղ...