Նոր մանրամասներ Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին
Ամերիկացի զինծառայող Ջեք Թեյյշեյրան սկսել է հետախուզության արտահոսքը 2022 թվականի փետրվարին: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ենթադրվում է, որ Discord-ի առաջին արտահոսքը տեղի է ունեցել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից 48 ժամ չանցած: NYT-ը նշում է, որ գրառումներն արվել են օգտանունով, որը The Times-ը նախկինում կապել է Թեյշեյրայի հետ:
Հրատարակության տվյալներով՝ օդաչուն տեղեկություն է հրապարակել գեյմերների շրջանում տարածված չաթում, որը բաղկացած է եղել մոտ 600 հոգուց։
Միաժամանակ օգտատերը պնդել է, որ հրապարակում է Ազգային անվտանգության գործակալության, ԿՀՎ-ի և այլ հետախուզական գործակալությունների տվյալներ։
«Միաժամանակ անհասկանալի է մնում, թե ինչու ավելի վաղ չբացահայտվեց գաղտնի տվյալների արտահոսքը»,- գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...