«Պետք է ուղիղ ասել, որ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ»․ Փաշինյան
«Պետք է ուղիղ ասել, որ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- Սրա պատասխանատվությունից ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել»։ Ըստ Փաշինյանի՝ կան մեծ անորոշություններ։
Նա անդրադարձել է ընդդիմության քննադատությանը, թե եղած գումարներն արժի ծախսել անվտանգային համակարգի, ոչ թե փողոցների ասֆալտապատման վրա. «Սրա մեջ տրամաբանություն կա, բայց ամբողջական չէ, որովհետև ասֆալտը նույնպես անվտանգային նշանակություն ունի, ասֆալտը նաև զորքի շարժունակությունն է, անվտանգային համակարգի շարժունակությունն է»։
Նա նշել է, թե եղած գումարներն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ լիարժեք ծախսել. «Երբ դուք էիք իշխանություն, դուք էիք լավ տիրապետում, բացառված էր, որ ընդդիմությունն ավելի լավ տիրապետի, այսօր մենք ենք կառավարություն, մենք ենք ավելի լավ տիրապետում։ Այստեղ վիճելու բան չկա։ Եվ երբ ասում եմ անվտանգության ճգնաժամ, պետք է հասկանալ՝ էդ ինչ ճգնաժամ է։ Սա մեր անկախության օրոք ստեղծված անվտանգային ճարտարապետության ճգնաժամ է։ Սա 2020թ. չի ստեղծվել, այլ՝ ավելի շուտ։ Տարեթվեր կարող ենք նշել։ Հոկտեմբերի 27-ն էլ նշվեց։ Սա էլ անվտանգային մեր ճարտարապետության խորքային և լրջագույն ճգնաժամի արդյունք էր»։
Ըստ նրա՝ այդ ճգնաժամը 2011թ. է եղել, երբ ՌԴ-ն սկսեց զենք վաճառել Ադրբեջանին, ճգնաժամը 2016թ. է եղել նաև. «ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր էիք ստորագրում, հետո մի օրում հանկարծ որոշեցիք ասոցացման պայմանագիրը չստորագրել։ Բա ի՞նչ եղավ, որ մի օրում որոշեցիք․ երեք տարի բանակցել էիք ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին, ու պտտվեց։ Ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, բա ի՞նչ էիք բանակցել, ո՞նց էիք բանակցել»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...