Մեդվեդևը ասել է, թե որ երկիրն է Ռուսաստանի հավերժական թշնամին
Մեծ Բրիտանիան եղել է, կա եւ կլինի Ռուսաստանի հավերժական թշնամին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ մեկնաբանելով ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի գործի հետ կապված ռուսաստանցի հինգ անձանց դեմ պատժամիջոցների սահմանումը:
Պատժամիջոցները սահմանվել են Մոսկվայի Բասմանի դատարանի դատավոր Ելենա Լենսկայայի դեմ, որը, բրիտանական իշխանությունների հայտարարության համաձայն, հավանություն է տվել Կարա-Մուրզայի ձերբակալությանը, ինչպես նաեւ նրա գործով երկու քննիչների՝ Դենիս Կոլեսնիկովի եւ Անդրեյ Զադաչինի դեմ։ Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաեւ ՌԴ ԱԴԾ երկու աշխատակիցներ՝ Ալեքսանդր Սամոֆալը եւ Կոնստանտին Կուդրյավցեւը։
«Թքած նրանց որոշումների վրա։ Բրիտանիան եղել է, կա եւ կլինի մեր հավերժական թշնամին։ Համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ նրանց նենգ եւ զզվելի կղզին ռուսական զենքի նորագույն համակարգի ստեղծած ալիքից չի հայտնվել ծովի խորխորատներում»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Նա հավելել է, որ «մեծ է բրիտանացի դեգեներատների հավատը իրենց բացառիկության նկատմամբ»։ «Խոսքը նույնիսկ կոնկրետ «քեյսի» մասին չէ, այլ նրանց սուրբ վստահության, որ դա սարսափելի պատիժ է, եւ ռուս պաշտոնյաները հիստերիայի մեջ են ընկնելու այդ առիթով։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հնացած ձեւի (այլասերված բրիտանական միապետություն) եւ ծաղրական բովանդակության (նայեք նրանց վերջին վարչապետներին՝ Բորիսկա Ջոնսոն, Թերեզկա Մեյ եւ այն մեկը՝ Սունակ, անունը չեմ հիշում) կոնֆլիկտը շատ տարօրինակ արարածներ է ստեղծում»,-հավելել է Մեդվեդեւը։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...