Ադրբեջանի հոգևոր առաջնորդը անրադարձել է Գարեգին Բ-ի հայտարարություններին
Ադրբեջանի և, միաժամանակ, Կովկասի մահմեդականների առաջնորդ, ազգությամբ թալիշ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությունները ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ։
Կաթողիկոսը հայտարարել էր, որ կասկածից վեր է, որ «մենք պաշտպանելու ենք Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ ապրելու իրավունքը»։
Փաշազադեն, ի պատասխան, հայտարարել է. «Կարծում եմ՝ հայոց կաթողիկոսի հայտարարություններն անընդունելի են կրոնականի համար։
Հոգևորականները պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն։ Հայոց կաթողիկոսի պատերազմական նոր կոչերը կապված են նրա՝ քաղաքական նկրտումների գերի դառնալու հետ։ Կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է։ Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետև...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...