Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան վաղուց է կռիվը տանուլ տվել․ թուրք քաղաքագետ
Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրք քաղաքագետ, լրագրող, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը։
Հարցին, թե արդյոք ժխտողականության նոր փուլ կարելի է դիտարկել հատկապես վերջին տարիներին համակարգվող և նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից ապրիլի 5-ին վերաշահարկված այն հայտնի թեզի կիրառումը, որը ոչ միայն ժխտում է հայերի ցեղասպանությունն, այլև հայերին է վերագրվում թուրք-մուսուլմաններին ցեղասպանելը, Աքթարը տվեց բացասական պատասխան։ Նա շեշտել է, որ այդ թեզերը պարզապես տարիներով օգտագործվում են մեկը մյուսի ետևից։
Նշելով, որ Թուրքիայում ժողովուրդն էլ է այդպես մտածում, կրում այդ թեզը՝ Աքթարն ընդգծել է, որ դրան հակառակ Թուրքիայից դուրս որևէ մեկը չի էլ կարող հավատալ այդ ամենին, քանի որ այդ թեզը չունի պատմական հիմք։
«Թուրքիայի ժխտողականության հետ կապված մի բան չպետք է մոռանալ․ Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Այսինքն աշխարհում որևէ մեկը չի վստահում, բարեհաճություն չի ցուցաբերում Թուրքիայի թեզերին։ Թուրքիայի տեսանկյունից այդ կռիվը վաղուց է տանուլ տրվել»,-նկատել է թուրք քաղաքագետը։
Անդրադառնալով Անկարայի համալսարաններից մեկում ապրիլի 5-ին Հայոց ցեղասպանության ժխտողականության շրջանակում կազմակերպված խորհրդաժողովին, որտեղ էլ նախարար Աքարը ելույթ էր ունեցել և կրկին շրջանառել այդ պնդումը՝ Աքթարը նշել է․
«Նստում, իրենք իրենց մեջ խոսում են, միմյանց ծափահարում, ասում՝ ապրես։ Նման հավաքներում, այսպես թե այնպես, մեկը չի էլ լինում, որ տարբերվող բան կասի, բոլորը նույն բանն են ասում»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...