«Չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել». Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ ԱԺ հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ-ում նախօրեին արած իր հայտարարությունների վերաբերյալ ԼՂ խորհրդարանական խմբակցությունների տարածած հայտարարությանը։
Փաշինյանը չի բացառել, որ իր խոսքերը լավ չեն հասկացել. «Սովորաբար սխալ են հասկանում, չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել։
Բայց, իմ կարծիքով, մեծ հաշվով սխալ հասկանալու բան չկա, որովհետև իմ գնահատականները հստակ են»։
Նա ասել է, թե ԼՂ ԱԺ կարծիքներին ուշադիր հետևում է, գնահատում և հարգանքով է վերաբերում. «Ի՞նչ հակափաստարկ է հնչել։ Եկեք գնահատականները մի պահ թողնենք մի կողմ։ Ինչ դուք ասում եք, գնահատականների մեջ ոչ մի նորություն չկա՝ սկսած նրանից, որ դավաճանություն է, կամ դավաճանություն չկա։ Հասկացանք դա։ Եկեք բովանդակության մեջ խորանանք ու տեսնենք, թե ինչ է նշանակում այդ բովանդակությունը»։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...