ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱԿ-ի ինքնաթիռ է ոչնչացվել. բախումներ Սուդանում
Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) պատկանող ինքնաթիռը ոչնչացվել է Սուդանի բանակի և հատուկ նշանակության ուժերի միջև Խարթումի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած մարտերի ընթացքում: Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
Հաղորդումներից մեկում հեռուստաալիքի լրագրողները ինքնաթիռի այրված ֆյուզելյաժի բեկորների կադրեր են ցուցադրել օդանավակայանից։ Ընդ որում, հեռուստաալիքը տեղեկատություն չի տրամադրել այն մասին, թե ում գործողություններն են հանգեցրել օդանավի ոչնչացմանը: Բացի այդ, պաշտոնապես չի հաստատվել, որ ոչնչացված ինքնաթիռն իրականում պատկանել է ՄԱԿ-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վաղ առավոտյան Խարթումի օդանավակայանում վթարի է ենթարկվել Saudia ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը, որը Սաուդյան Արաբիայի ազգային փոխադրողն է: Ավիաընկերությունը հայտնել է, որ ինքնաթիռը պատրաստվում էր Խարթումից թռչել Էր Ռիադ։ Թե ինչ վնասվածքներ է ստացել օդանավը և ինչն է դարձել կործանման պատճառը, ավիաընկերությունը չի հստակեցնում:
Հաղորդվում է միայն, որ դեպի Սուդան և Սուդանից բոլոր թռիչքները դադարեցվել են:
Սուդանում ապրիլի 15-ին հեղաշրջման փորձ է տեղի ունեցել։ Հատուկջոկատայինները բանակային ջոկատների վրա գրոհել են Խարթում քաղաքի մի քանի շրջաններում։ Միջադեպը կանոնավոր բանակին ստիպել է պատասխան հարված հասցնել։ Որոշ ժամանակ անց արագ արձագանքման ուժերը գրավել են Խարթումի օդանավակայանը և Մերովեն, օդային երթևեկությունը դադարեցվել է: Վերցրել են նաև ռուսական արտադրության մի քանի կործանիչ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կարող է զրկվել 2024թ.–ին ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից
Հայաստանը կարող է զրկվել 2024թ.–ին ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից։ Այս մասին Sputnik...
Թաթոյանը՝ Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների գողությունների եւ կրակոցների մասին
Կապանի Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները կատարում են կենդանիների գողություններ, գրեթե ամեն օր կրակու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր. ինչպե՞ս է թիկնապահը փրկում Ճապոնիայի վարչապետի կյանքը
Ճապոնիայի արևմուտքում գտնվող Վակայամա քաղաքում, վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթի վայրի մոտ, պայթյուն էր եղել։ Պայթյունը...
Ոսկանյանը՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի, Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների մասին
«Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների, իբր,...