ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր. ինչպե՞ս է թիկնապահը փրկում Ճապոնիայի վարչապետի կյանքը
Ճապոնիայի արևմուտքում գտնվող Վակայամա քաղաքում, վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթի վայրի մոտ, պայթյուն էր եղել։ Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կիսիդան զրուցում էր իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուի հետ և պատրաստվում ելույթով հանդես գալ Սայգասակի ձկնորսական նավահանգստում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ամբոխից, որը հավաքվել էր ելույթի վայրի մոտ, առարկա են նետել, որը նման է եղել ծխարձակող նռնակի։ Հրապրակվել են նոր կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է անվտանգության աշխատակիցը ժամանակին նկատել հանցագործի նետած պայթուցիկ սարքը, մի կողմ հրել Կիսիդային: Պայթյունից հետո, դեպքի վայրում, ծխի քուլաներ են հայտնվել։
Ոստիկանությունում հայտարարել են, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան։ Վարչապետ Ֆումիո Կիսիդային տարհանել են դեպքի վայրից։ Ավելի ուշ, նա որոշել է անցկացնել ևս երեք պլանավորված փողոցային ելույթ։ 24-ամյա կասկածյալին տեղում ձերբակալել են։ Ճապոնական հեռուստաընկերության կադրերից ելնելով՝ պայթյունը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ երիտասարդը ծխարձակող նռնակը նետել է, ենթադրաբար, վարչապետի ուղղությամբ։ Նրա գործողության մոտիվները դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին, նախընտրական քարոզարշավի ընթացքում իր ելույթի ժամանակ, մահացու վիրավորում էր ստացել Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեն։ Նա հիվանդանոցում մահացել էր՝ չգալով գիտակցության։ Աբեն 67 տարեկան էր։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կարող է զրկվել 2024թ.–ին ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից
Հայաստանը կարող է զրկվել 2024թ.–ին ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից։ Այս մասին Sputnik...
Թաթոյանը՝ Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների գողությունների եւ կրակոցների մասին
Կապանի Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները կատարում են կենդանիների գողություններ, գրեթե ամեն օր կրակու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱԿ-ի ինքնաթիռ է ոչնչացվել. բախումներ Սուդանում
Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) պատկանող ինքնաթիռը ոչնչացվել է Սուդանի բանակի և հատուկ նշանակության ուժերի միջև Խա...
Ոսկանյանը՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի, Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների մասին
«Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների, իբր,...