Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է երեկ Գորիսի շրջանի Տեղ գյուղի տարածքում ադրբեջանական ԶՈւ ագրեսիային և հայ-ադրբեջանական ընդհարումներին։ Զախարովան, մասնավորապես հայտարարել է․ «Ռուսաստանի սահմանապահ ուժերի ներկայացուցիչները կապվել են հայկական և ադրբեջանական կողմերի հետ և քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բաքուն և Երևանը պետք է զսպվածություն ցուցաբերեն և անշեղորեն կատարեն եռակողմ համաձայնությունների համալիր որոշումները»։
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...