«Երևանի նպատակային սադրանք»․ Ալիևը հերթական անգամ փորձում է խաբել
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի երեկ տեղի ունեցած միջադեպը «որպես Երևանի նպատակային սադրանք»։
Ալիևը, մասնավորապես, հայտարարել է․ «Հայաստանի հետ խաղաղության բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ։ Առաջինը Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրումն է։ Երկրորդ ուղին Երևանի հետ ուղղակի խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն են»։
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցով գտնվում է Հարավային Կովկասում․ նա կայցելի նաև Հայաստան ու Վրաստան։
Հիշեցնենք, որ փաստը հրապարակված է ՀՀ ՊՆ տեսանյութում, որում երևում է, թե ադրբեջանցիներն ինչպես են մոտենում ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին, կռվի բռնվում, հետո սկսում կրակել։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...