«Վագներ» մասնավոր խմբավորումը փորձել է զենք գնել Թուրքիայից. The Washington Post
«Վագներ» մասնավոր խմբավորումը փետրվարին փորձել է զենք գնել Թուրքիայից: Այս մասին գրում է The Washington Post-ը: Պարբերականը հղում է անում համացանցում հայտնված ամերիկյան գաղտնի փաստաթղթերին։
Նշվում է, որ փետրվարի սկզբին «Վագներ»-ի ներկայացուցիչները հանդիպել էին թուրքական կողմի հետ՝ զենք և սարքավորումներ ձեռք բերելու համար: Հրապարակված նյութերից պարզ չէ, թե արդյոք թուրքական կառավարությունը տեղյակ է եղել «Վագներ»-ի՝ զենք ձեռք բերելու ջանքերի մասին, և արդյոք ռազմական ընկերությունը կարողացել է համաձայնության գալ գնման շուրջ:
Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները դա չեն մեկնաբանել։
Հիշեցնենք՝ The New York Times-ը հայտնել էր, որ Պենտագոնը հետաքննում է սոցցանցում գաղտնի նյութերի արտահոսքը՝ կապված ուկրաինական բանակը հակահարձակման նախապատրաստելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերի հետ: Միևնույն ժամանակ, փորձագետները չեն բացառում, որ փաստաթղթերը կարող են լինել օտարերկրյա հետախուզական ծառայությունների ապատեղեկատվություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանականը՝ 4. «Հայկական ժամանակ»
Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը և նշում, որ ադրբեջանական սադրա...
Ադրբեջանն այս պահին հրետակոծում է մեր դիրքերը. bagramyan26
Ադրբեջանն այս պահին հրետանիով գնդակոծում է մեր դիրքերը։ Այս մասին հայտնում է bagramyan26-ը: Հիշեցնենք` Պաշտպա...
ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ-ն և հավելում.«Պաշտպան...
Ինչ իրավիճակ է. ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ու...