ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանուկյանը թղթի վրա բացատրեց, թե Տեղ գյուղում ինչ է կատարվում
Պայմանավորվել են, որ այս գծով պետք է մի կողմում տեղակայվեն հայ սահմանապահները, մյուս կողմում՝ ադրբեջանցի սահմանապահները: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով օրերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից:
Նա թղթի վրա գծագրելով ցույց տվեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել սահմանին.
«Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ նման բան է պայմանավորվում, կանխարգելիչ քայլեր է անում, որ իր սահմանապահները այդ կետերում նստեն: Իսկ ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է, տեսել է՝ այստեղ մարդ չկա, եկել է առաջ ու հասել է Տեղ գյուղի սահմանին՝ գրավելով հայկական եւ տարածքներ, եւ հանդեր, գյուղացիների ունեցվածքը: Հիմա սրանից հետո ի՞նչն են բանակցում: Ուղեղ ունեցող երկրի ղեկավար լինելու դեպքում ապահոական միջոցներ կառնվեին, ադրբեջանցին չէր կարող գալ:
Մարդը բերել թուրքին նստեցրել է հայկական տարածքում, հիմա փորձում է ինչ-որ հարցերում համաձայնության գա՞: Ցավոք սրտի երեք տարվա դառը փորձը ունենք, որ որտեղ թուրքերը նստում են, շատ դժվար է լինում հանել: Այս իշխանությունների դեպքում անհնար է լինում հանել»,-նշել է նա:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մա...