Հասարակություն
Արցախցի կանայք երթով շարժվում են դեպի ադրբեջանցիների կողմից արգելափակված տարածք
Ստեփանակերտում մի խումբ կանայք ժամը 12։00 -ին ծաղիկ են խոնարհել զոհված տղաների շիրմաքարերին։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո նրանք շարժվել են դեպի Զառուն Բաղ (Շոշ-Շուշի ճամփաբաժան) կոչվող տարածքը,որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։ Այն եղբայրական գերեզմանատնից հեռու է 2կմ։
Երթը շարունակվում է։
Երթի մասնակիցները ռուսերենով և անգլերենով վանկարկում են. «Ապահովեք մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը», «Բացեք Լաչինի միջանցքը, «Արցախի հայկականությունն այլընտրանք չունի»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էրմենիստա՞ն»․ թուրք, թե՞ պարսիկ․ ովքե՞ր են Զովունիում հայտնված մարդիկ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առևտրականներից մեկը վատացավ. ինչ է կատարվում Մաշտոցի պողոտայում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գառ ենք բերել, ուզում ենք մատաղ անենք ձեզ համար․ Լուսակնի բնակիչը՝ Փաշինյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշոտ Փաշինյանը մուգ ակնոցով է, դեմքին բռնության հետքեր չեն երևում․ հաստատում է՝ միջադեպ չի եղել
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0