ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էրմենիստա՞ն»․ թուրք, թե՞ պարսիկ․ ովքե՞ր են Զովունիում հայտնված մարդիկ
Համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որը նկարահանվել է Կոտայքի մարզի Զովունի համայնքում։ Տեսանյութի հեղինակը դրանում երևացող տղամարդուն հարցնում է, թե վերջինս թու՞րք է, նա էլ ոչ հստակ, բայց պատասխանում է՝ այո։ Հարցին, թե քանի թուրք կա համայնքում, նշում է՝ 5։
Auroranews-ը հստակ մանրամասներ ճշտելու նպատակով կապ հաստատեց Զովունի համայնքի ղեկավար Արտաշես Ղարիբյանի հետ։ Ղարիբյանն ասաց, որ խոսքը երկու մարդու մասին է։
«Ազգությամբ պարսիկներ են։ Ոստիկանությունն էլ լավ տեղյակ է այդ մասին, եկել են, ստուգել են, անձնագրերը նայել են»,- հավելեց նա։
Դիտարկմանը՝ Իրանում մեծ թվով ազերիներ են ապրում, որոնք ևս ունեն իրանական անձնագրեր, հնարավո՞ր է, որ իրանցի ազերիներ եղած լնեն, նշեց, որ այդ հարցի մասով ինքը ոչինչ ասել չի կարող։
Հարցին՝ տարածվող տեղեկությունը բնակչության մոտ անհանգստություն չի առաջացրել, նշեց․ «Բնականաբար որոշ մարդկանց մոտ անհանգստություն առաջացրել է, բայց մի փոքր հանգստացան, երբ իմացան, որ նման բան չկա»։
Auroranews-ը փորձեց մանրամասներ ճշտել նաև ՀՀ ոստիկանությունից, որտեղից էլ նշեցին, որ իրենք անձի վերաբերյալ մանրամասներ չեն տրամադրում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառահատում՝ Սայաթ-Նովա պողոտայում․ ճանապարհը փակ է
Երևանի քաղաքապետարանից Auroranews-ին տեղեկացրին, որ այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 10:00, Սայաթ-Նովա պողոտայում (Ֆրանսիայի հր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ բոլոր վարչապետերը ընդունել են․ բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 14-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր զարգացումներ՝ Իրանում․ 47 աղջիկ է թունավորվել քիմիական գազից
Իրանի Քուրդիստանի նահանգի Սաքքըզ քաղաքում գտնվող աղջիկների միջնակարգ դպրոցում սովորող աշակերտները թունավորվել են քիմիակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առևտրականներից մեկը վատացավ. ինչ է կատարվում Մաշտոցի պողոտայում
Այս պահին քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ միասին փակ շուկայի հարակից տարածքից հավաքում են առևտրականների ապր...