Պուտինը հանդիպել է Էրդողանի օգնականի հետ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Իսկապես, նման հանդիպում եղել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Քալընը Մոսկվայում անձամբ է հանդիպել ՌԴ նախագահի հետ և քննարկել «Աքքույու» ատոմակայանի շուրջ համագործակցության հարցեր։ Պեսկովը պատմել է, որ հանդիպմանը «քննարկվել է խոշոր նախագծերի իրականացման թեման, որոնք օրակարգում են, այդ թվում՝ «Աքքույու»-ն»։
«Խոսել են այն մասին, թե ինչպես պետք է նշել և անցկացնել վառելիքի բեռնման արարողությունը։ Ինչպես ավելի վաղ ասել էինք՝ Ռուսաստանը պատշաճ կերպով կմասնակցի արարողությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Հավելենք, որ Քալընը նախօրեին հայտարարել էր, որ Մոսկվայում անձամբ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները, իսկ զրույցի ընթացքում շոշափվել են Ուկրաինայի թեմաներն ու «Աքքույու»-ի վառելիքի բեռնման արարողությունը։ Քալընը նաև ասել է, որ ՌԴ ղեկավարի կողմից նույնպես Էրդողանին ուղղված ուղերձներ են եղել։
Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ չի բացառվում ապրիլի 27-ին Պուտինի այցը Թուրքիա՝ «Աքքույու» ԱԷԿ-ի միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...