Հասարակություն
Պարգևատրվել են մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման վերականգնողական աշխատանքների մասնակիցները
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են ս․ թ․ ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած թվով 67 աշխատակիցներ։
Հիշեցնենք՝ Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիլիկիայում հնչած կրակոցներն ու «ռազբորկան» տեսանկարահանվել է
Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու
Արփինե Սարգսյանը նոր հանձնարարականներ է տվել ոստիկանությանը․ ուժեղացվում է կանխարգելիչ ծառայությունը
Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին
5.0