Քաղաքականություն

Մակրոնը Սի Ծինփինին կոչ է արել «խելքի բերել Ռուսաստանին»

Մակրոնը Սի Ծինփինին կոչ է արել «խելքի բերել Ռուսաստանին»
Ապրիլի 6-ին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը  հայտնում է apnews.com-ը:Մակրոնը հանդիպման ժամանակ Չինաստանի…

Ապրիլի 6-ին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը  հայտնում է apnews.com-ը:

Մակրոնը հանդիպման ժամանակ Չինաստանի ղեկավարին, որն անցյալ ամիս Մոսկվայում արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ընդունելությանը, կոչ է արել «խելքի բերել Ռուսաստանին» և օգնել Ուկրաինայում տևական խաղաղություն հաստատելու ջանքերում։

«Ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել Ձեզ վրա՝ ... Ռուսաստանին խելքի բերելու և բոլորին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցերում: Մենք պետք է կայուն խաղաղություն գտնենք: Կարծում եմ, որ սա նաև կարևոր խնդիր է Չինաստանի համար, ինչպես որ Ֆրանսիայի և Եվրոպայի համար է», - ասել է Մակրոնը Սիին:

Մակրոնը նաև ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հարված է հասցրել կայունությանը` «վերջ դնելով Ուկրաինայում տասնամյակների խաղաղությանը»:

Սին չի հիշատակել Ուկրաինան կամ Ռուսաստանը, բայց ասել է, որ ողջունում է Ֆրանսիայի հետ հարաբերությունները: Նա նշել է, որ Պեկինը և Փարիզը «աշխարհի բազմաբևեռացման հաստատակամ խթանողներն են»:

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան

Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...

Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը. ԱՀ պետնախարար

Ռազմական դրության պայմաններում մասնավոր սուբյեկտները կազմակերպում  են սոցիոլոգիական հարցումներ և հրապարակում դրանց...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250