ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վրացի բարձրաստիճան դատավորների նկատմամբ
ԱՄՆ-ն վիզային պատժամիջոցներ է սահմանել վրացի բարձրաստիճան դատավորների, Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նրանց մեղադրել է «զգալի կոռուպցիայի» մեջ։
«Այդ անձինք չարաշահել են Վրաստանի դատարանների նախագահների և արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ խարխլելով օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը Վրաստանի իրավական համակարգի նկատմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի քաղաքացիներին ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում և կշարունակի պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր չարաշահում են պետական իշխանությունը անձնական շահի համար։ Մենք աջակցում ենք բոլոր դատավորներին, որոնք ունեն անաչառ և անկախ գործելու քաջություն և ազնվություն»,- ասված է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...