ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիդեռլանդներում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 30 տուժած, 1 զոհ
Նիդեռլանդներում մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Նիդեռլանդներում երեքշաբթի առավոտյան ուղևորատար գնացքը, որը տեղափոխում էր առնվազն 50 մարդ, ռելսերից դուրս է եկել գծի վրա շինարարական տեխնիկայի հետ բախվելուց հետո, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, շատերը՝ ծանր, հայտնել են հոլանդական շտապօգնության ծառայությունները: Նշվում է նաև, որ կա մեկ զոհ։
Ինչպես նշվում է, տուժածներից մի քանիսը հոսպիտալացվել են, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Հարավային Հոլանդիայի նահանգի Վորշոտեն գյուղի մոտակայքում վթարի վայր են ժամանել փրկարարական խմբերը։ Բացի դրանից, գործակալությունը, վկայակոչելով Նիդեռլանդների երկաթուղիների (NS) հայտարարությունը, Twitter-ի իր միկրոբլոգում ավելացրել է, որ Լեյդեն քաղաքի և Հաագայի որոշ հատվածների միջև ուղևորափոխադրումները չեղարկվել են վթարի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ենթադրյալ հանցագործը արկղ տեղափոխում Պետերբուրգի սրճարան․ մանրամասներ՝ պայթյունից
Հենց հիմա Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասում գրոհում են 26-ամյա Դարիայի հետ կապված բնակարանը. ենթադրաբար նա պայթուց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները գնդակահարել են ավտոմեխանիկին և նրա երեխաներին․ Սիրիա
Սիրիայի Մարեայ քաղաքում (Հալեպից 25 կմ հյուսիս-խմբ. նշում) Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները գնդակահարել են ավտոմեխան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաթումում ուժեղ փոթորկի պատճառով ինքնաթիռները ստիպված են եղել կողային վայրէջք կատարել
Համացանցում տեսակադրեր են տարածվում, որոնցում երևում է, որ Բաթումում ուժեղ փոթորկի պատճառով ինքնաթիռները ստիպված են եղել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ՝ Տեղ գյուղում․ 3 շտապօգնության մեքենա է գնում մեր դիրքերի կողմը․ «Հրապարակ»
Տեղ գյուղում 15-20 րոպե ինտենսիվ փոխհրաձգություն էր, Ձեր զանգից ընդամենը մի քանի վայրկյան առաջ փոխհրաձգությունը դադարեց։...