Մեդվեդևը արձագանքել է Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունին
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռազմական մեկնաբան Վլադլեն Տատարսկու մահը, ասել է, որ ռուսները պետք է հատուկ ծառայություններին զեկուցեն Ռուսաստանի Դաշնությունում ուկրաինական ֆինանսավորման դեպքերի մասին։ Մեդվեդեւի խոսքերը մեջբերել է նրա օգնական Օլեգ Օսիպովը RIA Novosti-ին տված հարցազրույցում։
«Եթե ձեզ ինչ-որ մեկն ասել է, որ Ուկրաինայից գումար կամ աշխատանք է ստանում, ապա մեծ է հավանականությունը, որ այդ մեկը բռնել է դավաճանության ճանապարհը։ Եվ նա արդեն քրեական հանցագործություն է կատարել»,- մեջբերում է Մեդվեդևի խոսքերը։
Մեդվեդեւը նաև ցավակցություն է հայտնել Տատարսկու մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել արտակարգ դեպքի հետևանքով տուժածներին։
Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգում պայթյուն է որոտացել «Стрит-бар» սրճարանում։ Պայթյունի հետևանքով զոհվել է ռազմական մեկնաբան Վլադլեն Տատարսկին
Նմանատիպ հոդվածներ
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...